ԱՊՊԱ
Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրություն: ԱՊՊԱ-ն հանդիսանում է ապահովագրության պարտադիր տեսակ ըստ որի ապահովագրվում է տրանսպորտային միջոցների սեփականատերերի պատասխանատվությունը երթեւեկության մյուս մասնակիցների նկատմամբ: 2011թ հունվարի 1-ից առանց ԱՊՊԱ չի թույլատրվում վարել մեքենա եւ/կամ կատարել հաշվառում, ավելին նախատեսվում են մեծ տուգանքներ չապահովագրված մեքենաների համար, անգամ եթե դրանցով երթեւեկություն չի իրականացվում:
ՄանրամասնԽՈՒՍԱՓԵՔ ՊԱՏԱՀԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՆԵՐԻՑ
Պատահական ոչ բանիմաց գործակալը կարող է դառնալ Ձեր գումարի եւ ժամանակի անիմաստ վատնումի պատճառ: Ի նկատի ունեցեք այն փաստը, որ սխալ լրացված եւ/կամ ոչ հավաստի տվյալներով պայմանագրերը անվավեր են համարվում, ինչպես նաեւ պայմանագրի ոչ մասնագիտորեն լրացումը կարող է հետագայում դառնալ հատուցման մերժման պատճառ: Այսինքն, ստացվում է գործակալի մասնագիտական պակասի համար տուժվում եք Դուք, անիմաստ վատնելով ե՛ւ ժամանակ, ե՛ւ գումար:
ՄանրամասնԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Մենք իրականացնում ենք ապահովագրական ծառայությունների լայն շրջանակ: Բացի ԱՊՊԱ տեսակից կարող եք ձեռք բերել ավտոմեքենաների կամավոր ապահովագրություն՝ ԿԱՍԿՈ եւ այլ, բժշկական ապահովագրություն, տուրիստական ապահովագրություն, բեռների ապահովագրություն, եւ այլ տեսակներ, ինչպես նաեւ ապահովագրական խորհրդատվություն:
Մանրամասն