ՀԱՐՑ ՈՒ ՊԱՏԱՍԽԱՆ !
Այս էջը պարբերաբար թարմացվում է ելնելով այն հարցերից, որ մենք ստանում ենք:
Ուսումնասիրեք հարցերի բովանդակությունը եւ կարդացեք պատասխանները, ստացեք Ձեզ հետաքրքրող հարցերի պատասխաններն ու ապահովագրական գիտելիքներ: Հիմանկան հասկացություններ, օգտակար ինֆորմացիա ու շատ հարցերի պատասխաններ. այս ամենը կգտնեք այստեղ, երբ փնտրում եք ճիշտ ապահովագրություն:
Ավտոտրանսպորտային միջոցների Պատասխանատվության Պարտադիր Ապահովագրություն: Ապահովագրվում է ա/մ սեփակաանտերերի պատասխանատվությունը երրորդ անձանց նկատմամբ, այսինքն եթե տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար եւ Դուք մեղավոր կողմն եք, ապա Ձեր ապահովագրական ընկերությունը հատուցում է Ձեր կողմից պատճառած վնասները պատահարի մյուս մասնակցին:
Քանի որ ապահովագրությունը պարտադիր է եւ օրենքը տարածվում է բոլոր ՀՀ տարածքում հաշվառման կանգնած ավտոտրանսպորտային միջոցների վրա, ուստի դուք պարտավոր եք ապահովագրվել մինչ 2011թ -ի հունվարի 1-ը, որից հետո բոլոր չապահովագրված մեքենաների վարորդները ու սեփականատերերը կտուգանվեն: Խորհուրդ ենք տալիս ԱՊՊԱ պայմանագիր կնքել արդեն այսօր խուսափելով ավելորդ քաշքշուկներից հետագայում: Ապահովագրվելու համար պարզապես անհրաժեշտ է զանգահարել մեզ կամ լրացնել ապահովագրության հայտը online: Մեր մասնագետները կկապնվեն ձեզ հետ կկատարեն բոլոր ձեւակերպումները եւ կհանձնեն ձեզ ԱՊՊԱ պայմանագիրը:
Բոլոր ընկերությունների պայմանները նույնն են: ԱՊՊԱ-ների միջեւ չկա ոչ մի տարբերություն: ԱՊՊԱ պայմանները սահմանված են ՀՀ ԱՊՊԱ մասին օրենքով, Ավտոապահովագրողների բյուրոյի կողմից հաստատված կանոններով, ինչը նշանակում է, ԱՊՊԱ պայմանները չի կարելի փոփոխել, եւ բոլոր ընկերությունները առաջարկում են սահմանված պայմանները, սահմանված գները: Ստացվում է տարբերույուն չկա, թե որտեղից գնել ԱՊՊԱ պայմանագիր: Այստեղ արդեն պետք է տարբերությունը փնտրել սպասարկման, պրոֆեսիոնալիզմի, կողմնակի շահավետ պայմանների եւ շատ այլ կարեւոր հարցերի մեջ: Իսկ առավելությունները ակնհայտ են Ռոյալ Ինթերնեյշնլ Գրուպի առաջարկներում. ուրեմն բաց մի թողեք հնարավորությունը օգտվելու բոլոր առավելություններից.
- Սեփականատիրոջ անձնագիր, սոց. քարտ, վարորդական վկայական
- Մեքենայի տեխ. անձնագիր
- լրացուցիչ վարորդների անձնագիր, սոց. քարտ, վարորդական վկայական
Եթե սեփականատերը բացակայում է երկրից, ուրեմն նրա կոմից լիազորված անձը կարող է կնքել պայամանագիր
ԱՊՊԱ պայմանագրի առավելագույն ժամկետը 1 տարին է: 1 տարուց ավել ժամկետով պայմանագիր չի թույլատրվում կնքել: Իսկ նվազագույն ժամկետը 3 ամիսն է: ԱՊՊԱ պայմանագիրը մինչև 3 ամիս ժամկետով կարող է կնքվել միայն «տարանցիկ փոխադրում» և «ժամանակավոր ներմուծում» մաքսային ռեժիմներով, ինչպես նաև ՏՄ-ի առևտրով զբաղվող իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի կողմից վաճառքի համար ՀՀ տարածք վարելու միջոցով ներմուծվող ՏՄ-ի համար:
ԱՊՊԱ տեսակի ապահովագրությունը տարածվում է բոլոր տրանսպորտային միջոցների վրա: Չկա ոչ մի բացառություն եւ տարբերություն դուք օգտագործում եք, թե ոչ ձեր Տ/Մ, կամ սեփականատերը գտնվում է ՀՀ-ից դուրս, բոլոր այս դեպքերում ապահովագրությւոնը պարտադիր է:
ՈՉ : Դուք կարող եք կասեցնել կամավոր ապահովագրությունը եւ վերակնքել պարտադիրը:
Դուք պետք է դիմեք ապահովագրական ընկերություն եւ կասեցնեք պայմանագրի գործողությունը: Ընկուրությունը պարտավոր է վերահաշվարկել եւ ետ վերադարձնել չօգտագործված ժամանակահատվածի մասով ապահովագրավճարը: Մեքենայի նոր սեփականատերը պարտավոր է կնքել նոր ԱՊՊԱ պայմանագիր:
Պատահական ոչ բանիմաց գործակալը կարող է դառնալ Ձեր գումարի եւ ժամանակի անիմաստ վատնումի պատճառ: Ի նկատի ունեցեք այն փաստը, որ սխալ լրացված եւ/կամ ոչ հավաստի տվյալներով պայմանագրերը անվավեր են համարվում, ինչպես նաեւ պայմանագրի ոչ մասնագիտորեն լրացումը կարող է հետագայում դառնալ հատուցման մերժման պատճառ: Այսինքն, ստացվում է գործակալի մասնագիտական պակասի համար տուժվում եք Դուք, անիմաստ վատնելով ե՛ւ ժամանակ, ե՛ւ գումար:
Լուրջ վերաբերվեք պարտադիր ապահովագրությանը, այն շատ կարեւոր եւ օգտակար գործարք է, որի առավելությունները կբացահայտեք հետագայում: Ուրեմն վստահեք մասնագետներին եւ օգտվեք ապահովագրության բոլոր առավելություններից:
Բ
Բ
Բ